ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի մտահոգներ, հիշո՞ւմ եք' Նիկոլն ու «Նիկոլի վկաները» ինչ ջերմեռանդությամբ հայտարարում էին, որ արտագաղթի փոխարեն ներգաղթ է լինելու և շատ շուտով հայ ժողովրդի զավակները, ոգևորված Նիկոլի «հեղափոխությամբ», իրար հերթ չտալով, հազարներով վերադառնալու են Հայաստան, ու «հետ է պտտվելու արտագաղթի անիվը»:

Անցել է մեկ տարուց ավելի: Հիշո՞ւմ եք՝ Նիկոլն ասում էր՝ ՀՀԿ-ն պետք է պառլամենտում չլինի, որպեսզի երկիրը «թռիչքաձև զարգանա»: Նիկոլի «կախարդական փայտիկի» մասին արդեն ինքն էլ է մոռացել: Չաշխատեց. ոչ ներգաղթ կա, ոչ ներդրում:

Միայն 2019թ. հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան է մեկնել 49 000, իսկ 2019թ. հունվար-ապրիլին Ռուսաստան է արտագաղթել 12. 800 ՀՀ քաղաքացի:

Ուշադրություն, 2018թ. նույն ժամանակահատվածում այս թիվը 4900 է: Սա միայն Հայաստանից ՌԴ արտագաղթի թիվն է:

Փաշինյանի բլեֆների անիվը հետ չի պտտվում, վերջ չկա ... Նիկոլը արձակուրդն է վայելում, իսկ արտագաղթը շարունակվում է»: