15:32
Վազգեն Սաղաթելյան. «Այս պոստը կարող է փոխել ձեր կյանք---ը»

Պատմում եմ:

Ես արթնանալու խնդիր ունեմ ողջ գիտակից կյանքս։ Սկզբից չեմ կարողանում քնել, հետո էլ չեմ կարողանում արթնանալ։ Արթնանալուց էլ քիթ-կոկորդ նենց չորացած ա լինում, ասես անապատում քնած լինեմ։ Ինձ թվում էր տենց էլ պիտի լինի։ Ծով գնալիս անցնում էր իհարկե, 8:00-ին իմ ոտքով արթնանում էի շատ թարմ ու լավ քնած։ Դե, կարծում էի, որ ծովում լավ է առհասարակ՝ դրանից է։ Էս քանի օրն էլ Պյատիգորսկում էի։ Ծով չկա։ Առանձնապես անելու բան էլ չկա, գործով էի գնացել, որը չէր ենթադրում շուտ արթնանալ։ Հիմա ծովի պես երբ էլ քնեի նախ հեշտ քնում էի, հետո էլ կրկին շատ հեշտ ու առանց վատ զգացումների առավոտը շուտ արթնանում։ Այնտեղ ամեն օր անձրև էր գալիս ու հասկացա, որ խոնավության հարց ա։ Հիշեցի, որ ծանոթներիցս մեկը երեխայի համար օդը խոնավացնող սարք էր դրել սենյակում ու երեխան սկսել էր լավ քնել։ Դե, ասում եմ, աչքիս էդ երեխու հետ նույն օրի ենք։ Գնում եմ երեկ էլեկտրոնիկայի խանութ, առնում եմ էդ սարքը, գիշերը միացնում եմ ու խնդրեմ, ժամը 8:00-ին հեշտ արթնացել եմ ու շատ դրական զգացումներով։

Մեզ մոտ օդն ահավոր չոր ա, ոնց հասկանում եմ շատերի մոտ կարա սենց խնդիր լինի ու իմ պես կամ չհասկանան ինչից ա, կամ լուծումը չիմանան, կամ էլ հավես չանեն գնան եսիմ ինչ սարք առնեն։

Մի խոսքով, տենց թանկ բան էլ չի, եթե ճանաչեցիք ձեզ նկարագրված իրավիճակում, ապա խորհուրդ եմ տալիս անպայման գնել օդը խոնավացնող սարք։ 25.000-ից սկսած կա։ Այն իսկապես կարող է փոխել ձեր կյանքը ))

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից:


Առաջարկում ենք նաև
Լրահոս