Սուպեր մամա, սիրուն չի:
#Սուպեր_աղբապետ

Երեկ երեկոյան շրջել ենք Երևանի տարբեր համայնքներում և աղբարկղերի վրա տեղադրել ենք քաղաքապետի նկարները, որպեսզի քաղաքացիներն աղբը թափելուց դեմքով ճանաչեն էդ աղբի իրական պատասխանատուին:

Ասեմ, որ չի եղել մի համայնք որտեղ չլինեն աղբախեղդ եղած աղբարկղեր: Շուրջ 100 և ավելի ակղբարկղեր ենք հայտնաբերել…. Ամենաաղբախեղդ եղած արկղերի վրա տեղադրել ենք Սուպեր Մամայի նկարները (շուրջ 70 աղբարկղեր): Վայելեք քաղաքի գարշահոտությունն էդ գարշահոտության իրական դեմքով:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից: