13:15
Գոհար Հայրապետյան. «4 ամենատարծված միֆեր, որոնք հորինել են տղամարդիկ կանանց մասին»

4 ամենատարծված միֆեր, որոնք հորինել են տղամարդիկ կանանց մասին։

1. Կանայք ընկերություն անել չգիտեն։ Ապացուցված փաստ է վաղուց, որ կանայք թե իբրև գործընկեր, թե իբրև ընկեր ավելի հավատարիմ են։ Հիշենք քաղաքական գործիչների այն ստվար բանակը, որոնք մի գիշերում կուսակցություն ու քաղաքական ճամբարներ են փոխել։

 

2. Կանայք փառքինգ անել չգիտեն։ Կյանքում նենց նեղ տեղերով ենք ստիպված լինում անցնել, որ էտ ողորմելի մայթեզրին հաստատ կխցկվենք։

3. Կանայք մեքենա վարել չգիտեն։ Մեքենա էլ ենք վարում, յախտա էլ։ Նայեք վթարների վիճակագրական տվյալները, հատկապես մահվան դեպքերով, բոլորի ղեկին «աբգոն» անող լավ տղերք են եղել։

4. Կանայք առանց տղամարդկանց կկործանվեն։ Ամուսնության ինստիտուտն ավելի շատ կին է ոչնչացրել, քան Երկու Համաշխարհային պատերազմները միասին։ Չենք կործանվի, բայց ձեզ հետ հետաքրքիր է։ 

Առաջարկում ենք նաև
Լրահոս