Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Քաղաքապետարանի պահանջով անորակ ճաքալցումը փոխարինվեց նոր ասֆալտով:

Օրեր առաջ Արշակունյաց պողոտայում ճաքալցման աշխատանքներ էր կատարել տենդերը շահած մի անփորձ կազմակերպություն, որի օգտագործած նյութերի պատճառով, մեքենաների անվադողերի հետ շփման արդյունքում քանդվել էր եղած ասֆալտը: Ինչպես ասում են՝ աչքը շինելու տեղ ունքն էին հանել:

Քաղաքապետարանի պաշտոնյաների հետ քննարկումների արդյունքում ճաքալցնող ընկերության հաշվին հիմա թարմ ասֆալտ է փռվում այն հատվածներում, որտեղ պետք է ճաքալցում արվեր»: