23:08
«Սևանա լճի սանիտարների՝ կարասի և խեցգետինի հերն էլ այդպես անիծեցին». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սևանա լիճ թափվող խոշոր գետերի վրա, այն հատվածներում, որտեղ գետի ջուրը խառնվում է լճի ջրին, մարդիկ տարին 12 ամիս ձկնորսական ցանցերը փռել ու ձուկ են որսում: Ինչո՞ւ են այդպես արել, բացատրեմ. քանի որ, ձկան ձվադրման ժամանակ, ձուկը սկսում է լճից շարժվել դեպի գետ, և այդ ժամանակ կարող են լճում մի ցանց չփռել, բայց գետի բերանին փռած ցանցով ձկների հերն անիծել:

 

 

Եվ հակառակը, գետից երբ սկսում է իջնել լիճ, նորից ցանցում է հայտնվում՝ փախնելու տեղ չունի: Եթե որևէ պատասխանատու մեկը կասի, թե սրա մասին չիգտի, մեղմ ասած, ես շատ լուրջ կասկածներ կունենամ պատասխանատուների իրավիճակին տիրապետելուն: Մարդիկ մի ամբողջ բնակավայր են հիմնել լճի ափին՝ բնակելի տներ, շնաբուծարաններ (այնքան շատ են շները, որ անգամ մեքենայով կվախենաս մոտենալ), նավակների համար առանձնացված տարածքներ, քողարկված պահակատներ (պահակատներն ինչո՞ւ են քողարկում) և այլն: Եթե տեղը չգիտեք, ասացի՝ Սևանա լիճ թափվող գետերի մոտ…Լճի սանիտարների՝ կարասի և խեցգետինի հերն էլ այդպես անիծեցին…»:


Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս