Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ուղղակի ծիծաղելի է, զավեշտալի, երբ մեր օրերի մեծագույն բարերարներից մեկի՝ Սամվել Կարապետյանի եղբորորդուն, մեղադրանք է առաջադրվում կազմակերպված խմբով առանձնապես խոշոր չափի շորթման մեղադրանքով ․․․
Միանգամից ուզում եմ նշել, որ Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկը, միշտ աչքի է ընկել իր զսպվածությամբ ու մարդկային բարձր հատկանիշներով, կրթվածությամբ ու դաստիարակությամբ, և սա կփաստեն Նարեկին ճանաչող բոլորը։
Պատկերացնում եք՝ խոշոր չափի շորթման մեջ է մեղադրվում մի ընտանիքի ներկայացուցիչ, որը Հայաստանից դուրս աշխատած իր գումարներից ավելի քան 100 միլիոն դոլարի բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանում ու Արցախում, ավելի քան կես միլիարդ դոլարի ներդրումներ իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ, Հայաստանի ու Արցախի համար արված շատ և շատ միլիոնավոր դոլարների ծրագրեր էլ ուղղակի չեն լուսաբանվել ․․․
Հասկանում եք՝ մեր ժողովրդի մեծագույն զավակներից մեկի՝ Սամվել Կարապետյանի եղբորոդուն, մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու համար մի հոգու հաղորդումով, ով, ըստ ռուսական լրատվականների, Ռուսաստանում չեչենների հետ հայ է առևանգել ․․․ էլ չեմ էլ ուզում շարունակել, լինք կդնեմ կկարդաք՝ ում մասին է խոսքը ...
Տպավորություն ունեմ, որ ինչ-որ մարդիկ ամեն գնով փորձում են Նարեկի անունը արատավորելով արատավորել նաև, կրկնում եմ, մեր օրերի մեծագույն բարերարներից մեկի՝ Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի բարի համբավը, որը, իհարկե, չի ստացվելու, քանզի ցանկացած առողջ դատողությամբ օժտված հայ հասկանում է՝ ով է Սամվել Կարապետյանը, ինչ է անում Հայաստանի ու Արցախի համար, և որքան թանկ են ու կարևոր նման մարդիկ մեր ժողովրդի կյանքում։
Սամվել Կարապետյանի պես հայորդիներին կարող են վարակաբեկելու փորձ անել միայն անհայրենիք, պետական մտածողություն չունեցող սրիկաները...»։