Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մինչ այս պահը Թուրքիայի «Մուրթեդ» ռազմական օդանավակայնում վայրէջք է կատարել յոթ ռուսական բեռնատար ինքնաթիռ, որոնք Թուրքիա են հասցրել S-400 հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համալիրները… Կա տեղեկություն, որ մինչև այս շաբաթվա վերջ ևս 10 բեռնատար ինքնաթիռ կժամանի Անկարայի «Մուրթեդ» ռազմական օդանավակայան»: