17:15
«Ադրբեջանը բացահայտ ապատեղեկատվություն է տարածում». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանը բացահայտ ապատեղեկատվություն է տարածում: Այսօր ադրբեջանակն կողմը տարածել է հայտարարություն, որ իբրև թե հայկական կողմը կրակ է բացել Թովուզի շրջանում աշխատող խաղաղ բնակչության վրա: Հրապարակված նկարներն անգամ եթե ոչ մասնագետ մարդը ուսումնասիրի ապա պարզ է դառնում, որ հերթական պրովակացիան է:

Նախ նկարներում պատկերված տրակտորի անիվը, որբ իբրև թե վնասված է դիպուկահարի արձակած գնդակից, հին և չոգտագործվող անիվ է, որը ՊԱՏՌՎԱԾ Է երկու տեղով, այնտեղ չկա հրաձգային զենքի հետք: Երկրորդ, տրակտորի դռան պատուհանը, որն իբրև թե վնասվել է կրկին հայ դիպուկահարի կրակոցից:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ տրակտորիստը կրակոցի պահին եղել է տրակտորում: Սա սուտ է, երբ նայում ենք տրակտորի դռան պատուհանի վրայի ենթադրյալ կրակոցի հետքը, ապա պարզ է դառնում, որ տրակտորիսն առնվազն պետք է ծանր վիրավորում ստացած լիներ, մինչդեռ նա ողջ և առողջ ցուցադրում է, այսպես ասած, հայ դիպուկահարի կողմից արձակված կրակոցի հետքերը:

Հաջորդ նկարում արդեն կոտրել են պատուհանը և մեծացրել անցքը : Մեկ նրբություն ևս հաշվի չեն առել: Երբ այդ փամփուշտն անցել է պատուհանի միջով, երբ այն չի կպել տրակտորիստին, այսինքն չի հանդիպել կոշտ արգելքի, այդ ինչպես է պատահել, որ զուգահեռ պատուհանից այդ փամփուշտը չի անցել:

Կարծում եմ, որ Ադրբեջանը պարզապես կրկին անցել է սադրելու, որպեսզի արդարացնի առաջնագծում իր դիպուկահարների ներկայությունը»:

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս