ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է քաղաքացիներին՝ հորդորելով մի քանի ժամ էլեկտրաէներգիա քիչ օգտագործել:

 

«Քանի որ տեղի է ունեցել վթար էներգետիկ համակարգում, քիչ առաջ հանձնարարեցի նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի օգտագործումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում և ստորաբաժանումներում՝ էլեկտրական ցանցի վրա ավելորդ լարվածությունը նվազեցնելու համար: Նույնը խորհուրդ կտամ անել ձեզ ձեր բնակարաններում և գրասենյակներում՝ մարելով ավելորդ լույսերն ու անջատելով օդորակիչները: Քաղաքացիական պատասխանատվությունը բոլորինս է», – գրել է նա: