Մեր կառավարությունը շարունակաբար խոսում է բարձր-տեխնոլոգիաներ զարգացնելու և դա առաջնահերթ ոլորտ լինելու մասին: Բացառություն չէր նաև Սինգապուր կայացած այցը: Եվ անընդհատ նշում են, թե դրա համար պայմաններ են ստեղծում, որը ես այդպես էլ չեմ տեսնում:
Այս նկարում տրակտորին կից սարքը կարելի է համարել պրիմիտիվ տեխնոլոգիա (խոտի տուկ սարքելու համար), սակայն այն ներմուծում ենք Կիրգիզստանից:

Ոնց փորձում եմ հասկանալ չի ստացվում: Մի երկիր, որ նույնիսկ իր կարիքները բավարարելու համար պրիմիտիվ տեխնոլոգիաներ չի կարողանում կամ չի նախաձեռնում արտադրել (առաջնահերթ ճանաչված գյուղատնտեսության ոլորտը վառ օրինակ), էտ ինչ բարձր տեխնոլոգիա պետք է արտադրենք, ովքեր են այդ արտադրողները և որն է դրա սպառման շուկան:

Ի դեպ, ամբիցիոզ լինելը և օդի մեջ անիմաստ, ոչ իրատեսական զրույցները տարբեր բաներ են: