Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում շրջել է Շիրակի փողոցում և ցույց տվել փողոցում թափված աղբը:
«Ա՞ղբն է ավելի դուխով, թե՞ մենք ենք ավելի դուխով, որ կարողանանք մերժել աղբին: Անգամ չեն մաքրում, չեն ալվում, այսինքն թքած ունի մեր քաղաքային իշխանությունը, ամռան այս շոգ օրերին, այս տապին համաճարակ է:
Պարոն Հայկ Մարության, եթե չեք կարողանում կատարել ձեր նախընտրական 7 խոստումները, մենք պարտավոր ենք արդեն բարձրաձայնել, որ դուք միտումնավոր Երեւան քաղաքում ստեղծում եք մի իրավիճակ, որ մենք ունենանք համաճարակ, քաղաքը դիտավորյալ աղբակույտի է վերածվել, մենք երկու աղբավայր ունենք, սակայն դուք որոշել եք Երեւանը աղբակույտի վերածել։
Պարոն Հայկ Մարության մաքրեք քաղաքը աղբից, այլապես մենք կմաքրենք քաղաքը ձեզնից: Բավ է, երևանցին հոգնել է և կանի իր քայլը»,- ասել է նա։