ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինձ թվում է բոլորիս արդեն պարզ է, որ դրական փոփոխությունները թե՛ մեր անձնական կյանքերում, թե՛ մեր հասարակության մեջ շատ թանկ են տրվում: Դրական փոփոխության համար հարկավոր է իմաստություն, ուժ ու պատրաստակամություն, ինչը մենք բոլորս ունենք:

Հիմա, կան հատուկ ուղղորդված խմբեր, որ փորձում են ամեն ինչ խեղաթյուրել, և ներկայացնել այլ լույսի ներքո:

Կան մարդիկ, որ պարզապես չեն համակերպվում այն փաստի հետ, որ այսուհետև բոլոր քաղաքացիները պաշտպանված են լինելու: Ու կան մարդիկ, որ փորձում են ամեն ինչ անել, որ իրավունքների պաշտպանությունը ցուցադրեն որպես խառնաշփոթություն:

Ես վստահ եմ, որ այս երկու բևեռների Ֆեյսբուքյան ջանքերը ոչինչ չեն փոխելու, ու ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես որ ՀՀ աշխատասեր, ազնիվ ու իմաստուն քաղաքացին ցանկանում է»: