Պարզապես առիթից օգտվելով, հիշեցնեմ, որ աշխարհի պատմության ամենա ծավալուն բռնաբարության պատմությունը՝ 1945-ի գարնանը սովետական բանակի կողմից ըստ որոշ տվյալների՝ մոտ 2 միլիոն գերմանացի կանանց բռնաբարության պատմությունն է:
Դա եղել է ոչ թե տարերային, ինքնաբուխ, այլ ծրագրավորված, համակարգային գործողություն, որի շրջանակներում որպես "վրեժխնդրություն" բռնության են ենթարկվել Արևելյան Գերմանիայի կանայք՝ երեխեքից մինչև ծերեր:
Վերջը նույնիսկ ընկեր Ստալինը հասկացավ, որ չափն անցնում են, և իր սազանդար՝ գերմանացիների անխտիր սպանության և գերմանուհիների դեհումանիզցիայի տեսաբան Էրենբուրգին նկատողություն արեց, որից հետո սազանդարը սկսեց քարոզել, թե չնայած բոլոր գերմանուհիներըն ի բնե բ**են, բայց սովետական զինվորը նրանց չպիտի բռնաբարի, այլ միայն արհամարհի որպես մարդու իրենից շատ ավելի ցածր տեսակ:
Բայց մինչ այս մինչ այն՝ ընկեր Ստալինի պատվերով և ընկեր Էրենբուրգի գաղափարական բարձր հիմնավորմամբ գերմանուհիների մի ամբողջ սերունդի հետ արվեց էն ինչ արվեց:

Հ.Գ: Հայցում են ձեր ներողամտությունը, բայց ախմախ մեկնաբանությունների չեմ պատասպանի (բա գերմանացիները քիչ վատություն են արել, բա խի մենակ սովոտական բանակն էր բռնաբարում):

Հ;Գ. 2 Ընկեր Ստալինի համար շատ մի նեղացեք: Իրա լավ ընկերներ պարոն Չերչիլն ու Ռուզվելթն էլ մարդասիրության մարմնավորումներ չէին: Օրինակ առաջինը համարում էր, որ մտահոգվել ստրատեգիական օդային ռմբակոծության տասնյակ հազարավոր խաղաղ զոհերի մասին՝ ավելրոդ մորալիզմ է: Բայց դա այլ պատմություն է: Դե գերմանացիների հանցանքների մասին էլ սենց թե նենց մարդկությանը տեղյակ պահված է: