Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Տիգրան Տեր-Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Էն մամուլի խոսնակին ասեք, որ խլինքը չի կարա խնչի»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյբուքյան իր էջում պարզաբանել է իր «խնչած ունեմ» արտահայտությունը, որն արել էր Ֆեյսբուք սոցիալական ցանցում`  արձագանքելով օգտատերերից մեկի գրառմանը: 

Խոսքը վերաբերում էր ճանապարհային պատահարների հետեւանքով մարդկային զոհերից խուսափելու նպատակով երթեւեկության արագությունը սահմանափակելու առաջարկին: