14:37
«Նվազեցնելով երթևեկության արագությունը՝ չենք լուծելու երթևեկության մասնակիցների անվտանգությունը». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հայտարարել է, որ քննարկվում է Երևան քաղաքում երթևեկությունը 60 կմ ժամ արագությունից 50 կմ ժամ արագության իջեցնելու հնարավորության հարցը:

Չգիտեմ, թե ինչ հաշվարկների հիման վրա է քաղաքապետը հանգել նման հետևության, բայց որ Երևան քաղաքի երթևեկությունը գտնվում է խայտառակ վիճակում, իսկ ամենօրյա խցանումներն ուղղակիորեն սպառնում են յուրաքանչյուրիս առղջությանը, դրանում չեմ կասկածում:

Ճիշտ հակառակը, իմ խորին համոզմամբ, Երևան քաղաքում խցանումների հիմնական պատճառներից մեկն էլ որոշակի վայրերում ԱԿՆՀԱՅՏ դանդաղ երթևեկությունն է:
Մարդը մտել է երթևեկության երրորդ գոտի և հավեսով մինչև 20 կամ 30 արագությամբ գնում է…

Նվազեցնելով երթևեկության արագությունը՝ չենք լուծելու երթևեկության մասնակիցների անվտանգությունը:

Բազմիցս նշել եմ, որ մենք չունենք երթևեկության մշակույթ, մեր վարորդներից շատերը չեն տիրապետում երթևեկության կանոններին, ինչն իր բացասական հետևանքն է ունենում ընդհանուր երթևեկության վրա, իսկ հետիոտների մասին խոսելն ուղղակի անիմաստ է:

Այստեղ կոշտ վարչարարություն է պետք իրականացնել, բայց այս խնդիրները լուծելու համար նախևառաջ անհրաժեշտ է կառուցել համապատասխան անցումներ, կարգի բերել ճանապարհները, գծանշումները և ամենակարևորը՝ մարդկանց մտածողության մեջ ձևավորել երթևեկության մշակույթ…»։


Առաջարկում ենք նաև
Լրահոս