Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեսյբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

Քիչ առաջ տեղեկացա ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայող, Հրազդանի միկրոշրջան թաղամասի բնակիչ Հայկ Սուրենի Ալավերդյանի անժամանակ մահվան մասին: Այս անդառնալի կորստի կապակցությամբ իմ խորին ցավակցությունն ու աջակցությունն եմ հայտնում զինծառայողի հարազատներին եւ մերձավորներին:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13:30-ի սահմաններում ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք: