23:45
Անի Կարապետյան. «Կարդացե՛ք, լավ մտածե՛ք, հետո նոր գնացեք աշխատանքի»

Մի գեղեցիկ օր ամբողջ կազմով դատվելու եք, իսկ հանձնարարություն տվողներին Հայ ժողովուրդը այդ ժամանակ քշած է լինելու, և նրանք հնարավորություն ու ցանկություն չեն ունենալու Ձեզ տեր կանգնեն, որովհետև լավագույն դեպքում` հավանաբար փախած են լինելու:

Դիսպոզիցիան դուք ընտրեք.

Հոդված 336. Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը

1. Անձին քրեական պատասխանատվության ենթարկելը չհաստատված հանցագործության դեպքով կամ առանց դեպքին անձի մասնակցությունը հիմնավորող կամ ոչ բավարար չափով հիմնավորող կամ առանց նրա արարքում հանցակազմը հավաստող փաստական տվյալների առկայության`
պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:
3. Նույն արարքը, որը դիտավորությամբ ծանր հետևանքներ է առաջացրել`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը զուգորդվել է`
1) ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելու հետ,
2) մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով`
պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հոդված 337. Վկայի կամ տուժողի ներկայանալուն կամ նրանց ցուցմունք տալուն խոչընդոտելը

Վկայի կամ տուժողի կողմից դատարան, նախնական քննության մարմիններ ներկայանալուն կամ նրանց ցուցմունք տալուն խոչընդոտելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ այն գործադրելու սպառնալիքով կամ այլ ապօրինի գործողություններով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 338. Սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը

1. Քաղաքացիական կամ վարչական դատավարության գործով սուտ ցուցմունք տալը, քրեական գործով վկայի կամ տուժողի կողմից սուտ ցուցմունք տալը, քրեական կամ քաղաքացիական կամ վարչական դատավարության գործով փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալը, քաղաքացիական դատավարության գործով մասնագետի կողմից ակնհայտ կեղծ բացատրություն տալը, թարգմանչի կողմից ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը`
1) կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ,
2) զուգորդվել է այլ արհեստական ապացույցներ ստեղծելով,
3) կատարվել է շահադիտական դրդումներով`
պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հիմքով անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե իր արարքը նշանակություն չէր կարող ունենալ գործի լուծման համար, կամ նա նախնական քննության կամ դատական քննության ընթացքում մինչև դատարանի կողմից դատավճիռ, վճիռ կամ որոշում կայացնելը կամովին հայտնել է իր տված սուտ ցուցմունքի, կեղծ եզրակացության կամ սխալ թարգմանության մասին:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից:

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս