08:42
«Նորմա՞լ է, որ կեսգիշերին սրճարանները փակվում են». Կնյազ Սարոյան

ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավար Կնյազ Սարոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Նորմա՞լ է, որ տուրիստական հոսքեր ներգրավվելը գերակա ուղղություն հռչակած քաղաքում ուղիղ կեսգիշերին սրճարանները փակվում են՝ պայմանավորված հարկային նոր մենեջմենթով։ Մի քաղաքում, որտեղ սեզոնին, օրվա ընթացքում, մինչև 42 աստիճան է գրանցվում, հազարավոր տուրիստներ նախընտրում են գիշերային զովին սրճարանային հանգիստ ունենալ, բայց, փաստորեն, արդեն կամ պետք է գնան զուտ գիշերային ակումբ կամ կացության վայր։ Տհաճ իրավիճակ է նաև հենց երևանաբնակների համար, օրինակ, 10.30 սրճարան նստող մարդն ստիպված մի ժամում արագ պետք է ուտի, խմի, քանի որ մի ժամից հաշիվն են մոտեցնում՝ խնդրելով 15 րոպեից դուրս գալ»։

 


Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս