ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել՝ շնորհավորելով Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում վաստակած ոսկու կապակցությամբ:

 

«Քիչ առաջ տեղեկացա, որ մեր սամբիստները գերազանց արդյունքներ են գրանցել Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում: Շնորհավորում եմ բոլորիս, ու սպասում ենք նոր մեդալների:

 

Ոսկի – ՏԻԳՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ 52 կգ
Արծաթ – Դավիթ Գրիգորյան 82 կգ
Բրոնզ – Արսեն Ղազարյան 74 կգ

 

Հ.Գ. Ցավում եմ, որ Ֆերդինանդ Կարապետյանն այսօր անհաջողության է մատնվել: Բայց նրա նոր հաղթանակներն առջևում են: ԴՈՒԽՈՎ»,- գրել է նախարարը: