«Հերիք չի՞՝ բռնաբարեք Սահմանադրությունն ու օրենքները. նախ՝ դրանք գրելիս եւ ընդունելիս ուշադիր լինեիք,որ հակասություններ չլինեն, իսկ մեկնաբանելիս պետք է առաջնորդվել նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի պահանջներով եւ տրամաբանությամբ...Սահմանադրական դատարանի անդամը դատավոր չէ եւ երբեք չի հանդիսացել՝ ոչ համաձայն գործող կամ նախկին սահմանադրությունների եւ ոչ էլ՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքի»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ, նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարության շուրջ ստեղծված աղմուկին։

Հիշեցնենք՝ Գրիգորյանը հայտարարել էր, որ ինքը, մտնելով ՍԴ, դառնում է երկրորդ դատավորը, եւ քանի որ մյուս դատավորն այս պահին բացակայում է, ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը։