06:13
Գոռ Հովհաննիսյան vs Վահե Գրիգորյան. Դատական բարեփոխումներ շարքից…
 

Մի քանի ամիս առաջ նախագահ Արմեն Սարգսյանը որպես ՍԴ դատավորի թեկնածու ներկայացրեց ԱԺ Գոռ Հովհաննիսյանին՝ սահմանադրական իրավունքի բացառիկ մասնագետ, 15 տարվա աշխատանքային փորձ Եվրոպայի իրավունքի ոլորտում, մի քանի Եվրոպական բուհի դոցենտ, բացառիկ պրոֆեսիոնալ եւ ապաքաղաքականցված անձ։«Իմ քայլը» մերժեց նրա թեկնածությունը։ Նրան ուղղված բոլոր հարցերը քաղաքական բնույթի էին, որոնց Գոռը կամ չէր պատասխանում կամ փորձում էր ապացուցել, որ ինքը բացարցակապես իրավունքի մասնագետ է այլ ոչ թե քաղաքական գործիչ։

 

Գաղտնիք չէ որ մեծամասնությունն ունի իր թեկնածուն՝ Վահե Գրիգորյան, մարտի 1 ի տուժողի իրավահաջորդ, ներկայումս վարչապետի խորհրդական: Գաղտնիք չէ նաեւ որ նա էլ հենց կընտրվի ՍԴ դատավոր, առանց պրովոկացիոն հարցերի։ Այսինքն մինչեւ հիմա Նոր Հայաստանում կա՞ «էսի մեր տղեն է» կամ «մեր ախպերն է» կամ ուղղակի «մերն» է հասկացողությունները, եւ այս մթնոլորտում ուզում ենք դատական համակարգ բարեփոխել:

այսինքն մեր համար կապ չունի որ մարդը պատրաստ էր թողնել եւվրոպական բարեկեցիկ կյանքը, եւ ծառայել իր հայրենիքին, կապ չունի նման պատասխանատու պաշտոնյաի գիտելիքները, կարեւորը «մեր տղեն» է։ Թող մարգարեություն չհնչի, բայց վեթթինգից հետո դատավոր կդառնա նաեւ վարչապետի նախկին դատապաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը։ Հավատացեք մի դատավորը մյուսով փոխարինելով չենք ունենալու նորմալ դատական համակարգ։ Դրա համար անհրաժեշտ է փոխել մեր մենթալիտետը, «իմը» «քոնը» «մեր համար լիքը բան ունի արած» ու նման հասկացողությունները չպետք է տեղ գտնեն Նոր Հայաստանում, այլապես հեղափոխության արժեքները զրոյացվում են, ու հեղափոխությունը վերածվում է պարզ իշխանափոխության։

Մելիք Վարդանյանի ֆեյսբուքյան էջից:

Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս