08:47
Շատ ընտանիքներ ֆիկտիվ բաժանվում են, որ պետությունից նպաստ ստանան, կիսասոված նստեն, բայց ոչ մի դեպքում չաշխատեն․ Վազգեն Սաղաթելյան

Հայաստանում իհարկե կա աշխատանքի խնդիր, բայց աշխատողի խնդիդրը առավել ծանր է։ Ես չեմ խոսում լավ մասնագետների պակասի մասին, դա միշտ է եղել, խոսքս էն ամենասովորական, որևէ կրթություն ու փորձ չպահանջող աշխատանքի մասին է։ Ընկերս ելակի ջերմոց ունի ու իրեն վերջերս անհրաժեշտ էր ավելացնել հատապտուղը հավաքող, տուփերի մեջ դնող կանանց թիվը:

Պատկերացրեք Աբովյան, Եղվարդ, Նոր Հաճն քաղաքներում, Նոր Գեղի, Քանաքեռ-Ավան, Մրգաշեն և այլ գյուղերում ինքը չի կարողանում գտնել աշխատողներ։ Աշխատավարձը սկսում է 100.000 դրամից (լավ արդյունքներ ցուցաբերելու պարագայում աճում է), ընկերությունը տրամդրում է տրանսպորտ, նաև բժշկական ապահովագրություն։ Հիմա ամենահետաքրքիրը։ Ասում է՝ ոմանք գալիս են, իմանում պայմանները ու հետո հարցնում արդյո՞ք հնարավոր է աշխատել առանց գրանցվելու։ Ընկերս, բնական է, ասում է, որ նման հնարավորություն չկա։ Իրանք էլ թե բա․ «Հեն ա 35․ 000 նպաստ ենք ստանում, 65.000-ի համար գանք աշխատե՞նք»։

Էս ա մարդկանց մտածելակերպը։ ՀՀ գյուղերի ու քաղաքների շատ ընտանիքներ ֆիկտիվ բաժանվում են, որ պետությունից նպաստ ստանան, կիսասոված նստեն, բայց ոչ մի դեպքում չաշխատեն։

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից:


Առաջարկում ենք նաև
Լրահոս