Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանի ԶՈւ-ն խոցել է իրենց քաղաքներից մեկի տունը։

Մի քանի օր առաջ լուրջ Աղստաֆայի շրջանում գտնվող զորավարժարանից արձակած հրթիռը ընկել է Գյանջայի նախկին Կոմսոմոլի փողոցի տներից մեկի մոտակայքում։

Ըստ տեղեկության հրթիռը չի պայթել, զոհեր չկան, սակայն խոցվել է տներից մեկը: Ադրբեջանական կողմը ամեն գնով փորձում է թաքցնել այս լուրը, սակայն արդեն տարածվել են տան և հրթիռի լուսանկարները: