Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:

Եղեք տեղեկացված, թե ձեր գումարները ինչի վրա են ծախսվում:

ՀՀ կառավարությունը 2018թ. ընթացքում պարտքի գծով վճարել է 139.0 մլրդ դրամ տոկոսավճար, որը կազմել է պետական բյուջեի եկամուտների 10.4%-ը, պետական բյուջեի ծախսերի 9.6%-ը և ՀՆԱ-ի 2.3%-ը:

2018թ. կարճաժամկետ արտարժութային ընթացիկ պարտքի կշիռը միջազգային պահուստների մեջ ցուցանիշն աճել է նախորդ տարվա նկատմամբ 2.2 տոկոսային կետով և կազմել է 12.8%:

Աղբյուրը' ՀՀ ֆինանսների նախարարություն: