Թուրքիայում գիտակցում են, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները շատ թանկ են նստելու իրենց երկրի վրա: Դրա մասին է փաստում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը. « Որպես ժողովուրդ մենք հիմա պետք է որոշումներ կայացնենք: Կամ մենք լիովին կախված պետք է մանանք , կամ որպես ազգ լինենք ազատ և անկախ: Իսկ ազատ և անկախ լինելու համար պետք է վճարենք որոշակի գին, մենք ազգովի պատրաստ ենք վճարել այդ գինը»:


Հիշեցնեմ, որ շուրջ 20 ամիս ԱՄՆ-ն զգուշացնում էր Թուրքիային , որ Ռուսաստանից ձեռք չբերեն S-400-ները, սակայն մի քանի օր առաջ Էրդողանը հայտրարեց, որ արդեն S-400-ի վճարման մի մասը կատարվել է, մի մասն էլ վարկային գծով կկատարվի, և շուտով այդ համակարգերը կտեղակայվնե Թուրքիյում, ինչին ի պատասխան ԱՄՆ-ից հնչեց Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին սպառնալիքները: