Արցախի Հանրապետության ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ հունիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչուհի, 2012 թ. ծնված Ե. Գ -ն իրենց տան հյուրասենյակում դանակով հարվածել է քրոջը՝ 2014թ. ծնված Ք. Գ-ին։

Ինչպես տեղեկացանք ԱՀ ոստիկանության կայքից, Ք.Գ-ն աջ նստատեղի կտրած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է բուժհաստատություն։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը