00:10
Հարություն Մնացականյան. «Ոնց որ կոնկրետ մեկը միտումնավոր սաբոտաժ անի, անի հնարավորն ու անհնարը , որ մեզ մոտ ոչինչ չզարգանա»

Հարություն Մնացականյանի հրապարակումը.

«ՀՀ-ից Դուբայ օդային ճանապարհով բեռնափոխադրումների գինը իջացնելու փոխարեն թռցրեցին 1.9 դոլար։ Սա այն պայմաններում , երբ Պարսկաստանի հանդեպ պատժամիջոցները ռեալ շանս էին բացել պտուղ-բանջարեղենով արաբական շուկան գրավել։ Հնարավոր էր օրը մինչև 200 տոննա արտահանել։ Համեմատության համար ասեմ, որ հեռավոր Մոլդովայից Դուբայ գինը կազմում է ընդամենը 1$։ Հիմա ինձ բացատրեք, երբ բեռնափոխադրման գինը մոտ 1000 դրամի դեպքում ի՞նչ կուլտուրա կարող ենք արտահանել, որ կարողանանք մրցակցել։ Ինձ թվում է ոնց որ կոնկրետ մեկը միտումնավոր սաբոտաժ անի, անի հնարավորն ու անհնարը , որ մեզ մոտ ոչինչ չզարգանա։ Ախր էսպես չի լինի էլի»։


Առաջարկում ենք նաև
Լրահոս