07:23
«Հայաստանում պարբերաբար է իշխանությունը հայտնվում փողոցում». Կարմեն Դավթյան

Կարմեն Դավթյանի ֆեյսբուքյան հրապարակումը.

«… Հայաստանում պարբերաբար է իշխանությունը հայտնվում փողոցում: Պատճառն առաջին հերթին «հայու գենն» է, որը պետականություն գրեթե չի հանդուրժում: Երկրորդ էական պատճառը գեոքաղաքական է: Երբ գենդ ինքնապաշտպանության ամենացածր նոմինանտն ունի, հարկավ, շահագրգիռները իրենց առաջնահերթությունները պարտադրելու են քեզ, մանավանդ որ դու ոչ միայն քաղաքակրթությունների խաչմերուկում ես, բայց չես գիտակցում քո առաքելությունը և ապա` դու արժեհամակարգային այս լրջագույն պայքարում, ուզում-չես ուզում, առաջին քրիստոնեական ազգն ես, իսկ հին ազգերը, մի քանի անգամ արդեն ասել ենք, խանգարում են նանո-մտածողություն «կրողներին», որոնք աշխարհին տիրապետելու իրենց գործիքակազմն ունեն, որի մեջ քրիստոնեությունը իսպառ բացասվում է:

Դառնանք քաղաքական իրողություններին: Այն, որ Հայաստանում իշխանությունը կրկին, հեղափոխության «տարին չտված», հայտնվեց փողոցում, ակնառու էր արդեն իսկ դատարանները փակելու հակասահմանադրական գործողության ժամանակ անտեր մնացած փողոցից: «Չլվացվեց» փողոցը իշխանական ամբիցիաները բավարարող «ժողովրդով». իշխանությւնը մնաց իր անօրինականության հետ մեն-միայնակ: Այնուհանդերձ, դա չխանգարեց «հեղափոխությամբ ծնվածին», Հայաստանին` դրսից պարտադրված օրակարգն առաջ մղելու թե՛ Ղարաբաղի, թե՛ արտքաղաքական, թե՛ արդարադատական համակարգը քանդել-հավաքելու ուղղություններով:

Ասել ենք, ասում ենք, ասելու ենք. Փաշինյան Նիկոլը խիստ հետևողական կյանքի է կոչում սորոսյան բոլոր կոնցեպտները` Հայաստանը, մեծ հաշվարկով` տարածաշրջանը, Ռուսաստանի ազդեցության գոտուց հանելուն, մենթալ դաշտը փոխելուն առնչվող: Առ ոչինչ են նրա բոլոր կարգի ժամանակավոր ժպիտ-ռևերանսները հանդեպ Վլադիմիր Պուտին, Ռուսաստան։ Ոչինչ չենք ասելու Մարիա Զախարովայի, այն է` Ռուսաստանի իրական վերաբերմունքի ու մեծ անվստահության մասին` առ Նիկոլ Փաշինյանի իշխանություն, հիշեցնելու ենք` Հայաստանն առաջին անգամ ՄԱԿ-ում չմասնակցեց Վրաստանի, այսպես ասած, հակառուսական բանաձևի քվեարկությանը, ինչն արդեն խոր կոդային իրավիճակ է: Ճիշտ է, Վրաստանն ընդհանրապես բանի տեղ չդրեց Նիկոլի այդ անձնազոհ քայլը, վերջինիս սորոսյան ձայնով հասկացնելով` դա շատ չնչին բան է մեր ուզածի մեծ օվկիանոսում, բայց հո՞ Ռուսաստանը տեսավ, որ ՀԱՊԿ-ից, Վաշինգտոնում սպասվող Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ իրականում ինչքան «հանդուգն» է հերթական անգամ իրեն պահում հայաստանյան իշխանությունը:

Այս ամենը թողնենք մի կողմ, խոսենք ամենակարևորից. ի՞նչ է կատարվում այսօր Ղարաբաղում, ընդ որում, Նիկոլի թեթև ձեռքով նաև: Ղարաբաղյան գեներալիտետի, «դավադրության տեսության», մինչ ինքը եղած ժամանակահատվածում ղարաբաղյան իշխանությունների հայաստանյան «պարի ընկերոջ» կողմից բանակցային որևէ դետալի չբացահայտման ¥ինչն ուղղակիորեն ոչ թե ծիծաղ, այլ հռհռոց կարող է առաջացնել, եթե մոտեցումն այդքան ողբերգական չլիներ` ինքնին¤, մի կողմ թողնենք ամենաուղիղ տեքստով Բակո Սահակյանին նույն «դավադրության տեսության» մեջ մեղադրելու խելահեղությունը։ Շեշտենք ամենակարևորը. Փաշինյան Նիկոլի ակտիվ մասնակցությամբ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում ստեղծվում են սաղմեր` միմյանց դեմ ¥չէ՛, չասենք քաղաքացիական առճակատում. բառը ճակատագիր է բերում¤ կենաց-մահու անհանդուրժողականության դրսևորումների:

Նկատենք` Ղարաբաղում միմյանց դեմ դանդաղ, մասամբ դեռ չբրգացած «շարժվում» են Սամվել Բաբայանը, որպես ռուսական «կրեատուրա». հիշենք, որ վերջինս կողմնակից է, որ Ղարաբաղը գտնվի ռուսական «պրոտեկտորատի» տակ:
Նրա դիմաց Ղարաբաղում կանգնած են «Ծռերը»։ Վերջիններս էլ պնդում են, որ ամեն ինչ պետք է անել Հայաստանն ու Արցախը ռուսական «գաղութատիրության» տակից հանելու համար: Ասել է` գեոքաղաքական` հյուսիս-արևմուտք վեկտորը խիստ սահուն եկել, տեղակայվել է փոքրիկ Արցախում, իսկ այդ ամենի վրա «յուղ» է լցնում Նիկոլ Փաշինյանը: Ինչու՞: Հասկանալի է»:


Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս