03:37
Տիգրան Աթանեսյան. «Հետաքրքիր է, ինչու տեսանյութի մեջ չկա հենց ծխելու համար նկատողություն անելու հատվածը, չէ՞ որ այդ նկատողությունը կարող էր այնպես արվել, որ մարդու նյարդերը տեղի տան»

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի հրապարակումը.

«Շատերը հրճվել են մի խեղճ մարշրուտկայի վարորդի պատժելուց՝ գործից հանելուց, ինչա ծխելա, ուղևորի հետ վիճել: Դե երևի մեղավորա, բայց մենք չենք խոսում ֆուրաժկայով Ռոլս Ռոյս քշողի մասին, այլ օրը 12-14 ժամ կոպեկներով աշխատողի մասին: Իսկ այն, որ էդ մարդու ընտանիքը խնդիրների առջև կանգնեց, ոչ մեկին չի՞ հետաքրքրում:
Չեմ ասում լավ բան է արել, բայց մարդուն կարելի էր պարզապես նկատողություն հայտարարել:
Դա էլ մի կողմ, կարող է և արժանի էր հեռացման, բայց մեկ է՝ հրճվանքն ու ուրախությունը չեմ հասկանում…

Հ.Գ. Հետաքրքիր է, ինչու տեսանյութի մեջ չկա հենց ծխելու համար նկատողություն անելու հատվածը, չէ որ այդ նկատողությունը կարող էր այնպես արվել, որ մարդու նյարդերը տեղի տան:
Հ.Հ.Գ. Բա թավշյա քաղաքապետի տրանսպորտի համակարգի բարեփոխումն ինչ եղավ»:

 


 

Առաջարկում ենք նաև
Լրահոս