Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը.

«Երթուղայինի կանայք ապացուցում են, որ քաղաքացի չունենք, իրենք էլ որպես կին ու մայր դժվար թե սեփական երեխային քաղաքացի դաստիարակեն։ Հանրային ծառայություններ մատուցողներին էլ՝ մասնավոր հեռուստաընկերություններից մինչև սրճարանատեր ու հանրային տրանսպորտի վարորդ, թվում է, թե իրենք սեփականատեր են ու ինչ ուզեն կանեն։ Նրանց բոլորին պետք է շատ կոշտ բացատրել, որ իրենք հանրային սեփականություն են տիրապետում կամ օգտագործում, հանուն հանրության ու հանրային ծառայություն են մատուցում, և այդ ծառայությունն իրենց սեփականությունը չէ։ Իսկ ամենաանդուրն ու ցավ պատճառողը երիտասարդ կնոջ մտածողությունն էր՝ թե բա գործ տվո՞ղ ես… Ահա թե ինչու մեր հասարակության միայն մի փոքր մասն է քաղաքացիական… Մնացածը ճշտի կամ գողական հասարակություն է, իսկ իրականում՝ հպատակների հասարակություն»: