Պարզվում է, որ համանախագահները կողմերին հիմնախնդրի լուծման համար հաջորդ կոնկրետ քայլեր են առաջարկել, ներառյալ՝ հումանիտար եւ անվտանգային միջոցներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական տարածաշրջանային այցի արդյունքում հանդես են եկել հաղորդագրությամբ:

Հատկանշական է, որ հաղորդագրության մեջ որպես այցի հիմնական նպատակ նշված է Փաշինյան-Ալիեւ՝ մարտի 29-ին եւ ԱԳ նախարարների՝ ապրիլի 15-ին կայացած քննարկումների արդյունքներին հետեւելը, ինչպես նաեւ սահմանի եւ շփման գծի իրավիճակին ծանոթանալը:

Ի դեպ, այս հաղորդագրությամբ էլ ավելի խորն են թաղվում են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունները, որոնց մասին Հայաստանում իշխանափոխությունից հետո որեւէ հիշատակում այլեւս չկա, այդ թվում՝ այսօրվա տեքստում:

Պարզվում է, որ համանախագահները կողմերին հիմնախնդրի լուծման համար հաջորդ կոնկրետ քայլեր են առաջարկել, ներառյալ՝ հումանիտար եւ անվտանգային միջոցներ:

Հուսամ, հայ հասարակությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկություններին կծանոթանա Հայաստանի պաշտոնյաների շուրթերից, ամբողջությամբ եւ ժամանակին»,–գրել է նա: