16:33
«Փաշինյանի արկածները Ղազախստանում». Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանի հրապարակումը.

«Ուրեմն մեր «Նոր Հայաստանի» հպարտ վարչապետ, Աննա Հակոբյանի ամուսին, ամենայն հայոց փրկության փարոս Նիկոլ Փաշինյանին Ղազախստանում նեղացրել են: Նախ` Լադիմիր Լադիմիրն (նույն ինքը` Վլադիմիր Պուտինը) ա հրաժարվել հանդիպել Փաշինյանի հետ, հետո Փաշինյանը հրաժարվել ա մասնակցել պաշտոնական ճաշին ու ամեն ինչ չեղարկել ու վերադառնում ա Հայաստան:

Էս ամեն ինչը տեղի ա ունենում Միհրան Պողոսյան ապաստան տալու համառ լուրերի, Հայաստանում Փաշինյանի կողմից Սահմանադրական կարգը տապալելու, Սորոսին անցումային արդարադատությունը զիջելու և երկրորդ նախագահ Քոչարյանին ազատելու ֆոնին:

Ու ինձ էնքան հետաքրքիր ա, թե ոնց ա Փաշինյանը էս ամեն ինչի տակից դուրս գալու, բայց ամենացավալին էն ա, որ սրա հետևանքները պետության վրա ա մնալու»:


Առաջարկում ենք նաև
Լրահոս