ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«ԵՊՀ շուրջ ծավալված իրադարձությունները ցավալի են և ամոթալի: Պետության ղեկին հասած, բայց պետություն չսիրող մարդկանց ժանտախտը մի օր կանցնի, իրենից հետո թողնելով բազում խայտառակ պատմություններ և իրենց կառավարման տարիների ավերակների վրա դաջված խարաններ:

Իսկ Արամ Սիմիոնյանը կմնա, որպես գիտնական, որպես տղամարդ, որպես մտավորական:

Խորին հարգանքներս»: