Հրաչյա Պապինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԱՀԵՂ ԼՌՈՒԹՅՈՒՆ

Տրանսպորտի նախարարն էր եկել Ալավերդի, տեսավ ճանապարհների ահավոր վիճակն ու ասաց որ վերջ, անձրևը վաղը կտրվի՝ վաղն ենք սկսում, մյուս օրը կտրի՝ մյուս օրն են սկսում ճանապարհների շինարարությունը, սկսում ենք Ալավերդուց:

Ասաց ու գնաց:

Անձրևը փառք աստծո կտրվեց, բայց արի ու տես որ անցել ա 20 օր ու սկսելն էն էր, որ շինարարական հրապարակներից անհետացան բոլոր մեխանիզմները, աշխատանքները լրիվ կանգ առան:

Հիմա ահեղ լռություն է Մ6 մայրուղում: Մի լղար էքսկավատորա միայն Սանահին կայարանի հատվածում տանջվում, ինչա անում չգիտենք: Երնեկ նախարարն Ալավերդի չգար, լավ էր վատ էր քանդում էին ...»