12:09
«Սեռականությունը իշխանության վերահսկողական մեխանիզմների ամենակարևոր հատվածն է»

Սեռականության մասին ցանկացած խոսակցություն, մեր հասարակությունում դեռևս ցնցումներ է առաջացնում։ Դա փակ, հիերարխիկ հասարակություններին բնորոշ վիճակ է, երբ մարդիկ նախընտրում են իրենց հետաքրքրող հարցերի մասին չխոսել, չքննարկել, իսկ մեկին, որը կհամարձակվի հարցադրում հնչեցնել՝ հնարավորինս բիրտ միջոցներով լռեցնում են։

Ինչու՞, որովհետև փակ հասարակություններում հայրիշխանական հիերարխիան կուռ է, այն փորձում է վերահսկել մարդու ազատությունները, իսկ մարդու ամենաանձնական ազատագրության տիրույթը՝ սեռականությունն է։ Սեռականությունը իշխանության վերահսկողական մեխանիզմների ամենակարևոր հատվածն է, քանի որ մարդն ազատագրվում է զգալով իր մարմինը, հասկանալով իր զգացմունքներն ու իրացնելով դրանք։ Եթե մարդուն զրկում ես այդ զգացումներից, նա վերածվում է գործիքի, որի հետ կարելի է անել ամեն ինչ։ Ինչպե՞ս է մարդը ազատագրվում իշխանությունից՝ սիրո միջոցով։ Մարդը բացարձակ իշխաությանը դիմադրում է սեռականության ու սիրո մասին պատկերացումների վերաիմաստավորմամբ։

Իսկ սիրո և սեռականության մասին խոսել, նշանակում է խոսել նաև սեռականությունը որպես գործիք օգտագործելու, ուժեղի կողմից թույլին շահագործելու, սեփական կամքին հակառակ գործողություններ կատարելու իշխանության պահանջի մասին, ու մերժել այն։ Գրականությունը գրեթե միշտ դիմադրել է իշխանությանը՝ խոսելով սիրո և սեռականության մասին։ Հիշենք Ջորջ Օրուելի «1984» վեպը, որտեղ բացարձակ իշխանությունը հիմնվում է ստի և հնազանդեցման վրա, իսկ այն կոտրելու միջոցը՝ սերն է ու սեռականության մասին հիշեցումը։

Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:


 

Առաջարկում ենք նաև
Լրահոս