12:44
«Դատախազության, ՊԵԿ-ի քանի՞ պաշտոնյա է պատժվել այդ հանցավոր արարքների համար». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է.

«Հայաստանում ամենամեծ օրինախախտումները կատարվել են դատախազության համակարգում և ՊԵԿ-ում։ Դատախազությունն է դակել անօրինական հետապնդումներով, քաղաքական մոտիվներով, քրեական շղարշ հագցրած մեղադրական եզրակացությունները։ Պետական եկամուտների կոմիտեի միտումնավոր անգործության հետևանքով նախորդ տարիներին Հայաստանի բյուջե չեն մտել հարյուրավոր միլիարդ դրամներ։ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, մի տարի անց ՀՀ գլխավոր դատախազության, ՊԵԿ քանի՞ բարձրաստիճան պաշտոնյա է պատժվել այդ հանցավոր արարքների համար։ Նրանք իրենց պաշտոններում են ու չեն փոխելու իրենց գործելակերպը․ կարմիր կովը կաշին չի փոխում»։

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս