05:53
«Թուրքերը շարունակում են վերապատրաստել ադրբեջանցի զինծառայողներին». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքերը շարունակում են վերապատրաստել ադրբեջանցի զինծառայողներին։ Սա հատկապես նկատելի է դառնում վերջին օրերի ընթացքում ադրբեջանական բանակի գործողությունների ակտիվացումով և թուրք-ադրբեջանական բանակների համատեղ զորավարժություններով։ Հայ-ադրբեջանական հակամարության ամբողջ ընթացքում թուրքական բանակն ամեն գնով փորձում է աջակցել ու շատ դեպքերում ադրբեջանցիների փոխարեն կռվել որոշակի լարված հատվածներում և իրավիճակներում։ Թուրքական բանակը սեփական զինվորներին մատաղ է անում միայն այն բանի համար, որ եղբայրական Ադրբեջանի բանակի զինծառայողներն այդպես էլ չեն կարողանում նորմալ զինվորներ դառնալ։ Իսկ չաջակցել ադրբեջանական կողմին Թուրքիան չի կարող։ Ինչքան էլ Թուրքիայի ԳՇ պետի նյարդերը ժամանակ առ ժամանակ տեղի տան, միևնույնն է, խնդիրն անլուծելի է մնում։ Մեծ է հավանականությունը, որ հենց թուրքական զորքերի կողմից վերապատրաստվելու արդյունքում է, որ անցած շաբաթ ադրբեջանական բանակի կողմից կատարվել է գրեթե ամենաշատ կրակոցները՝ 3700 կրակոց։ Նաև կատարվում էին սադրիչ գործողություններ ՊԲ և ՊՆ ԶՈւ-երի նկատմամբ։ Գործողություններում ներքաշվել էին նաև Ադրբեջանի ՊՍԾ զորքերը։ Ու չնայած երկու երկրների զինված ուժերի համատեղ գործողություններին, մեր կողմից եղել է համարժեք պատասխան, որի արդյունքում լռեցվել են թշնամու կրակոցները»։

 

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս