19:07
«Ամոթալի եղել է և շարունակում է ամոթալի մնալ նման ճանապարհներ ունենալը»

Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքում գրել է.

«Հյուսիս-հարավը չգիտեմ,
Ճանապարհաշինական բարեփոխումները չգիտեմ, բայց մի բան միանշանակ է. Երևան-Կապան ավտոմայրուղին, հատկապես Սյունիքի մարզի դարպասներից հետո , մեղմ ասած անմխիթար վիճակում է։
Հենց սկզբում «ողջունում են» վաղուց քայքայված և տարիների չարչարանքները հաղթահարած փոսերը և ազդարարում առաջիկա քարուքանդ ճանապարհի մասին։
Ամոթալի եղել է և շարունակում է ամոթալի մնալ նման ճանապարհներ ունենալը։
Հ.Գ.
Տրանսպորտի նախարարին ասեք, թող նախկին նախարարներին հրավիրի, իրար հետ այս ճանապարհով անցնեն, հասկանալու և գնահատելու իրենց բոլորի համատեղ աշխատանքի արդյունքը»։

 

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս