10:37
«Հավանաբար, նրանք, որոնց փայ է մտել Սաշիկը, իրավապահներից թաքցնելու բաներ ունեն»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2008թ․ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե արտերկրի հարուստ հայերը Հայաստանում միայն եկեղեցի են սարքում, որովհետև Սաշիկ Սարգսյանը նորաշեն եկեղեցուց փայ չի կարող վերցնել։ Թավշա հեղափոխությունից առաջ շատ էր խոսվում շատ բիզնեսներում Սաշիկի 50-50 փայաբաժնի մասին, սակայն հեղափոխությունից մեկ տարի անց չեն նշվել, թե ում է փայ մտել հայտնի եղբայրը։ Հավանաբար, նրանք, ում փայ է մտել Սաշիկը, իրավապահներից թաքցնելու բաներ ունեն և չեն ուզում ջրի երես դուրս գալ։ Տավուշի մարզում հայտնի մի գործարարի մասին տարիներ շարունակ ասում էին, որ Սաշիկը նրա բիզնեսի մեջ հավասար փայատեր է դարձել։ Իրականում նման բան չկար, այդ գործարարն ինքն էր տարածել այդ խոսակցությունը, որպեսզի չնչին հարկ տար, ստուգող զանազան կազմակերպությունները հեռու մնան իր բիզնեսից»։

 

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս