18:55
«Մնացել եք նախկին տրամաբանության՝ փոսի մեջ». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեջ եմ բերում Արթուր Վարդանյանի կնոջ կողմից ահազանգվող խնդրի մասին. «Արթուրին հիվանդ վիճակում, բուժումը չավարտված, տեղափոխել են կալանավայր և չեն ապահովում դեղորայքով և համապատասխան դիետիկ սնունդով, մինչդեռ տեղափոխելուց առաջ բուժող բժիշկը ասել է, որ եթե չապահովեք էլ ավելի կսրվի հիվանդությունը և ծայրահեղ բարդություններ կառաջանան։ Եվ զրկում են մեր իսկ միջոցներով բուժման հնարավորությունից քաղաքացիական հիվանդանոցում։ Ինձ ասում են որ ես պետք է տանեմ իրեն բոլոր դեղերը և եթե ես մի օր դեղ չտանեմ, իրա վիճակը շատ կծանրանա։ Ստացվում է որ ընտանիքի միջոցների հաշվին պիտի կալանավոր պահեն։ Առանց բժշկի հսկողության Արթուրը շատ վտանգավոր դեղեր է խմում։

 

Հիմա հարց պարոն նախարարին։

Երբ ապօրինաբար արգելում եք դիտորդական խմբի անդամներին հանդիպել Արթուր Վարդանյանի հետ, նպատակ ունեիք այս խնդիրների առկայությո՞ւնը թաքցնել։ Կրկնում եմ, ամբողջությամբ ապօրինաբար եք արգելում, որը սկսվեց կիրառվել դեռևս Սերժ Սարգսյանի իշխանության օրոք դիտորդական խմբի նկատմամբ, երբ քննիչի կողմից կալանավորի հետ տեսակցությունների արգելքը կամայականորեն որոշվեց տարածել նաև դիտորդական խմբի անդամների, նաև ԱԺ պատգամավորների նկատմամբ։ Հեղափոխությունից հետո շարունակվում է նույն ապօրինությունը։

Փոխվե՞լ է տրամաբանությունը, իհարկե ոչ։ Մնացել եք նախկին տրամաբանության՝ փոսի մեջ։

Իսկ վերը նշված խնդիրները վկայում են անձի արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին, որի համար ողջ պատասխանատվությունը կրում եք անձամբ, և ոչ այլ որևէ մեկը»։


Առաջարկում ենք նաև
Լրահոս