18:45
«Նայեք ու զգացեք զարգացումն ու տնտեսությունը ոնց են լինում»

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Հոնգ Կոնգը գիտեք, որ Բրիտանիայի գաղութ էր և կարծում եմ գիտեք, որ 1997 թվականին վերադարձվեց Չինաստանին: Ի՞նչ եք կարծում, եթե Չինաստանը չլիներ տնտեսապես հզոր պետություն անգլիացիները կգնային այս քայլին: Ես վստահ եմ, որ ոչ:

 

Ասել կուզեմ Արցախի հարցը ես այս նույն տրամաբանության մեջ եմ դիտարկում, եթե մենք տնտեսապես հզոր պետություն չդարձանք (ուղղակի զարգացումը քիչ է) Արցախի խնդիրը չի լուծվելու:

Տնտեսապես հզոր լինելու համար շատ լուրջ ու նշանակալի ներդրումներ պետք է անել սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքներում: Գոմեր խրախուսելը բացարձակապես լուրջ թեմա չի և զարգացման հետ առնչվող էլ չի նույնիսկ: Լրջանալ է պետք:
հ.գ.
Սա աշխարհի ամենաերկար ջրային կամուրջն է, որ Չինաստանը կառուցեց Հոնգ Կոնգը վերադարձնելուց հետո, որով դեպի Մակաու ճանապարհը մի քանի անգամ կարճանում է: Նայեք ու զգացեք զարգացումն ու տնտեսությունը ոնց են լինում: Ընդամենը 100 տարի առաջ Չինաստանը ոչ մի բան էր, ով հասնում վրայով անցնում էր»:

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս