06:54
«100 հազար դոլարանոց մեքենա գնողին դեմ են տալիս մի 15 հազար դրամանոց արտոնություն»

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում են՝ էլեկտրոմոբիլներին արտոնություններ ենք տալիս, մարդը գնում 100 հազար դոլարի կարգի գումար է ծախսում, էլէկտրոմոբիլ է գնում, գալիս է, որ արտոնությունների մասին տեղեկանա, պարզվում է՝ արտոնությունը կայանատեղի չվճարելն ու ինչ-որ 3000 դրամանոց հարկ չվճարելն է այս պահին։ 100 հազար դոլարանոց մեքենա գնողին դեմ են տալիս մի 15 հազար դրամանոց արտոնություն։

Կառավարության -20% մաքսազերծումը դեռ ԱԺ չի մտել, բայց մեր հարևան Վրաստանում ասում են՝ արտոնությունները մի քանի անգամ ավելի շատ են։ Եթե ինչ-որ այլ արտոնություն գիտեք, որոնք ես չգիտեմ, ապա խնդրում եմ մեկնաբանության մեջ գրեք»։

 

 


 

Առաջարկում ենք նաև
Լրահոս