Զբոսավար Կատար Թասլակյանի ֆեյսբուքյան էջից. 

«Չեմ սիրում էջս բացասական բաներով լցնել, բայց արդեն ստիպված եմ։

Նկարները Նոր Նորքի 1-ին և 2-րդ զանգվածներից են, օրվա տարբեր ժամերին։

2-3 շաբաթ օրը մեջ Սանիտեկի և Քաղաքապետարանի թեժ գիծ զանգելուց հոգնեցի, իհարկե շատ շնորհակալ եմ զանգերիս բարեհամբույր պատասխանելու համար, բայց մեծ իմաստով հարցը լուծում չի ստացել։

Չի ենթադրվում չէ՞, որ ամեն օր պիտի զանգեմ թեժ գիծ, որ աղբը ստից մտից հավաքեն։

էսպես աղբահանություն կատարելու դեպքում ցանկացած շաբաթօրյակ անիմաստ է, քանի որ ողջ աղբը քամու հետևանքով ամենուր է։

Ներողամտության տեղ չկա՛, պատշաճ աղբահանություն կատարեք»։

Sanitek ArmeniaԵրևանի քաղաքապետարան / Yerevan Municipality