19:41
Հրանտ Վարդանյան. «Բարոյականության մասին հարցականով»

Բարոյականությունը արդյո՞ք համամարդկային անսասան արժեք է:

Կարծում եմ ոչ, այն լինում է կրոնական, սոցիալական, ազգային, աշխարհագրական, ցեղային և այլն: Որովհետև նույն գործողությունը, արարքը, կամ միտքը՝ կարող է բարոյական համարվել հարավում, իսկ հյուսիսում՝ այն բարոյակնությունից կարող է կիլոմետրով հեռու լինել: Տարբեր կրոնների, հավատքների, տարբեր հասարակությունների համար մի բանը համարվում է բարոյական, իսկ ուրիշների մոտ անբարո: Աշխարհի մի անկյունում դեռ մարդ են ուտում, իսկ մյուս տեղում մահացած կատվին թաղում են թագավորի պես, նրան ժառանգում են մի ամբողջ կալվածք ու գերեզմանին շքեղ տապանաքար տեղադրում: Մի ժողովրդի մոտ բազմակնությունը համարվում է բարոյական, մյուսների մոտ անբարո: Մի տեղ աղջկան ամուսնացնում են սեռահասունացման վաղ տարիքում և դա համարում են բնական նորմ, իսկ մեկ այլ միջավայրում դա դիտվում է որպես մանկապղծություն:

 

Այս առումով՝ երևի աշխարհի երկրներից միայն Հնդկաստանն է, որտեղ հազարավոր տարիներ, հազարավոր ցեղեր, ցեղախմբեր, ազգեր ու ազգություններ ապրում են շատ տարբեր բարոյականության նորմերով: Կաստաների բաժանված մարդախմբերը նույնպես տարբեր բարոյական նորմերով են առաջնորդվում:

Աշխարհում՝ կարևոր, համամարդկային, համընդհանուր վերաբերմունք, փիլիսոփայույուններ և օրենքներ կան ՝ հոգևորի, զինվորի, մշակույթի և գիտության վերաբերյալ, որոնց շուրջ է կառուցվել ու կառուցվում մնացածը, իսկ բարոյականության նորմերը միշտ էլ փոխվել ու փոխվում են, անգամ պատմական կարճ ժամանակաշրջանում՝ մենք դրա վկաներն ենք:

Մեր սերունդը շատ միանգամից ու ֆանտաստիկ արագությամբ, հասցրեց մեր երկրում տեսնել մի քանի հասարակական և ազգային տրանսֆորմացիաներ, վերափոխումներ, վերաբաժանումներ, կիսատ մնացած հաղթանակ, մարդկային նսեմացումներ ու անարդարույուններ, վերաքծնողներ ու նորից վեր հառնողներ: Տեսանք պատերզմ, մարդկային զոհեր, սով, մութ, ցուրտ, երկրաշարժ:

Տեսանք բարոյականություն խաղացող անբարոներ, նվիրյալ աթեիստներ, ֆանատիկ կրոնապաշտներ, կերեկրատաշտակի կողքին ջերմացող մտավոռականներ, խոսքի վարպետ նազարներ, ազգային արժեք համարվող գողեր ու գողականներ, անկանոն ու խառը տարազներով մարդկային փնթիություններ, միամիտի աչքերով պոռնկացողներ, զինվորի հաց ուտող գեներալներ, օտարամոլ քիքիրներ և մի վագոն գիտունիկ բթամիտների ճղճիմություն տեսանք՝ ովքեր տարիներ շարունակ խոսեցին բարոյականույունից և մի ժամում դարձան շարքային բոզ:

Մի բան գիտեմ ՝ եթե մարդն ամեն անգամ, որևիցե բան անելիս, մտածելիս, կարողանա ինքն իրեն հարց տալ, արդյոք ինքը կուզե՞ր, որ իր երեխային էլ այդպես վերաբերվեն՝ հաստատ ամեն բան կփոխվի ու կլինի բարոյական:

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից:


Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս