Ցանկացած հեղափոխականի մեջ թաքնված է ժանդարմը։

Գյուստավ Ֆլոբեր՝ հեղափոխություններ տեսած տղա։

ՀԳ. Տենց էլ չհասկացա՝ էս հեղափոխությունը լիբերա՞լ է, բուրժուակա՞ն է, թե՞ սոցիալիստական է։ Ինձ թվում է՝ ձևով լիբերալ է՝ հպարտ քաղաքացի, հռետորաբանությամբ՝ բուրժուական՝ տնտեսական հեղափոխություն, բովանդակությամբ՝ սոցիալիստական՝ թալանած փողերը հետ բերել։

Իսկ բոլորը միասին ընդամենը հեղափոխության առաջին փուլն է, եթե իրոք հեղափոխություն է եղել։ Առանց արյան ու սեփականության վերաբաշխման հեղափոխություն չի լինում։ Սկսվել է սեփականության վերաբաշխման փուլն առանց խաղի կանոնների։ Հույս ունենանք, որ հաջորդ տրամաբանական շարունակությունը չի լինի։