Գերմանիայի Բունդեսթագը վավերացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Ինչո՞վ է այս գործընթացը կարևոր.

- ԵՄ շրջանակներում Գերմանիան առաջատար և առանցքային դերակատարում ունի։ Բունդեսթագի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը կարող է խթանել այդ գործընթացը նաև ԵՄ մյուս երկրներում։ 
- Վերջին շրջանում Հայաստան-Գերմանիա հարաբերություններում զգալի ակտիվություն է նկատվում։ Մերկելի այցը Հայաստան, ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի այցերը Գերմանիա փաստացի ստեղծել են ոչ միայն դրական ֆոն, այլ նաև շոշափելի արդյունքներ (օրինակ՝ նույն վավերացումը)։