Ոգեշնչվեցի Փաշինյանի բանաստեղծությունից և որոշեցի մի բանաստեղծություն էլ ես գրեմ և նվիրեմ այն քաղաքացու օրվան:

Համբուրում եմ ձեր ձեռքերը, 
որ լայքում են իմ լայվերը,
սրտիկում են ստատուսները,
ցանկանում են իմ մասերը: 
Եւ ուզում եմ վստահ լինել,
որ կարող եք հպարտ լինել,
որ կարող եք Սերժին մերժել, 
որ կարող եք ոչխար պահել:

Համբուրում եմ ձեր աչքերը,
որը մամայի աչքերն են,
Համբուրում եմ ձեր քիթիկը,
Գևորգ Եղիազարյանի քիթիկը:
Եւ ուզում եմ վստահ լինեք՝
եթե անգամ ձեր այդ սերը չքանա,
եթե անգամ ատելություն դառնա 
այդ քիթիկը ընդմիշտ կմնա:

Համբուրում եմ ձեր մատները, 
որ քրֆում են Ադեկվադը
ցանկանում են նրա վատը: 
Եւ ուզում եմ վստահ լինեք՝
որ բանանը էժանանում է, 
տնտեսությունը աճում է, գազը 
պարսկականանում է, իսկ Արցախը բանակցում է:

Համբուրում եմ ձեր ուղեղը,
որ այդպես հեշտ լվացվում է:
Եւ ուզում եմ վստահ լինել, 
Որ զգում եք ջերմությունն
իմ շուրթերի: