Աննա Հակոբյանը Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևայի հետ հանդիպում չի ունեցել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է տիկին Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:

«Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ապատեղեկատվություն մի տարածեք: Արդեն մի քանի լրատվամիջոցների հերքել եմ, տեղեկացնում եմ նաև այս հարթակում՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևայի հետ հանդիպում չի ունեցել: Ավելին Աննա Հակոբյանը այս օրերին Փարիզում չի եղել, իսկ ԱՄՆ այցին մեկնել է Մոսկվայով․․․»,-գրել է նա։