Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ապրիլյան պատերազմի գինը լավ պատկերացնելու համար մենք պետք է հասկանանք, որ դա հերթական դիվերսա չէր, այլ թուրք-ադրբեջանական զինված ուժերի համատեղ օպերացիա Արցախն ամբողջությամբ գրավելու ծրագրով :

Փաստացի մեր բանակը հետ է շպրտել Արցախը նվաճելու ձգտող թուրք- ադրբեջանական լավ զինված և պրոֆեսիոնալ զորքերին…

Երբ խոսում ենք ապրիլյան պատերազմից, շեշտը պետք է դնել հենց այս՝ ամենաէական դրվագի վրա, քանզի այո, կորուստներ կրելով, բայց մեզ հաջողվել է պաշտպանել Արցախը թուրք- ադրբեջանական ոսոխից:

Իսկ ապրիլյան պատերազմից միանշանակ պետք է դասեր քաղել և առաջին դասը հետևյալն է. Երկիրը չպետք է պաշտպանեն միայն սոցիալական անապահով շերտի զավակները, այլ հարուստների և պաշտոնյաների որդիները ևս պետք է ծառայեն առաջին գծում և հարկ եղած դեպքում իրենց կյանքով պահեն մեր ընդհանուր հայրենիքը …

Մեր երկրի վրա կրակում են և մենք պարտավոր ենք սոցիալական արդարություն և համերաշխություն ձևավորել մեր երկրի ներսում, մեր իսկ երկիրը անվտանգ և պաշտպանված դարձնելու համար:
Հավերժ փառք սահմանին ընկած մեր տղերքին…

Ի դեպ, մինչ ապրիլյան պատերազմի սկսելը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով և անմիջական մասնակցությամբ Հայաստանում տեղի ունեցան «Շանթ-2015» զորավարժությունները, որով նախագահը ողջ պետական ապարատը փաստացի նախապատրաստեց էքստրեմալ պայմաններում աշխատելուն, իսկ ապրիլյան պատերազմից հետո նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով և անմիջական հսկողության ներքո նորագույն տեխնոլոգիաներով այնպես է հագեցվել Արցախա-ադրբեջանականան սահմանը, որ թշնամին որևէ դիվերսիոն ներթափանցում այլևս չի կարողանում իրականացնել …»։